Արմինֆո. Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
<3-4 օրում կունենանք 40 նոր պալատ>,- տեղեկացրել է նա: Հավելենք, որ ավելի վաղ որոշում էր կայացվել, որ <Նորք> ինֆեկցիոն հիվանդանոցը զբաղվելու է բացառապես կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ: Այս առնչությամբ այլ վարակիչ հիվանդություններ ունեցողները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: