Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 17-ին շրջայց է կատարել Երևանի մի շարք սուպերմարկետներում, ծանոթացել վաճառվող ապրանքների տեսականուն, զրուցել բնակիչների և զբոսաշրջիկների հետ:
Առևտրային օբյեկտների ներկայացուցիչները վարչապետին հավաստիացրել են, որ ապրանքների դեֆիցիտ չկա, իսկ պահեստներում առկա լրացուցիչ արտադրանքն ավելի քան բավարար է։ Կորոնավիրուսի ֆոնին խուճապային վաճառք չի նկատվում։ Լոս Անջելեսի բնակչուհի ներկայացած երկու գնորդներ նշել են, որ Հայաստանում, ի տարբերություն ԱՄՆ-ի, խուճապ չկա։
Վարչապետը նկատել է, որ կորոնավիրուսի ֆոնին ակնկալում էր տեսնել բոլորովին այլ պատկեր, բայց տեսավ աշխույժ քաղաք։