Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսով վարակման եւս 8 դեպք է հայտնաբերվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: ՙՈւնենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած՚, - գրել է նախարարը։