Արմինֆո. Ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանին իրական անկախություն տալիս է անկախ համակարգը, այլ ոչ թե դրա պտուտակները ՝ ի դեմս քաղաքական գործիչների։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Modus Vivendi հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
<Այդ իմաստով Հայաստանում երբեք չի եղել ոչ միայն անկախ Սահմանադրական դատարան, մեզ մոտ ի սկզբանե բացակայում էին այլ ինստիտուտները, որի գոյույթունը, կարծես, ենթադրում էր վերջիններիս անկախությունը ։ Եվ դրա մեղավորը բացառապես ինչ-որ կոնկրետ անհատներ չեն։ Այդ առումով ՍԴ <հանրապետական> անդամների փոխարինումը <Իմ քայլի> առաջադրած մարդկանցով շատ արագ կարող է մեզ վերադարձնել դեպի անցյալ։ Միակ տարբերությամբ՝ ՍԴ - ն աշխատելու է <Իմ քայլի> համար>, - ընդգծել է նա ։
Պապյանը նշել է, որ ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած ինստիտուտ պնդում է իր անկախության մասին, հերքում ինչ-որ մեկի կամքը կատարելու հնարավորությունը ։ Արձագանքը, նրա գնահատմամբ, բնական է։ Այնուամենայնիվ, ցանկացած նման ինստիտուտի և, մասնավորապեսմ Սահմանադրական դատարանի բնականոն, կանոնակարգված և նորմալ աշխատանքը ենթադրում է դրանց լիակատար անկախություն։
Վերլուծաբանի գնահատմամբ ՝ այսօր հնարավոր չէ վստահել ոչ մի քաղաքական գործչի։ Առաջին հերթին ՝ իրենց կարծիքի վրա քաղաքական կոնյունկտուրայի ազդեցությանը: Որպես նման իրավիճակի վառ օրինակ Պապյանը բերել է Վլադիմիր Պուտինի նախագահության նախորդ ժամկետների <զրոյացման> շուրջ ստեղծված իրավիճակը։
Իր կառավարման <զրոյացման> մասին առաջարկներին Պուտինի դրական արձագանքը վերլուծաբանը դիտարկում է միանգամայն բնական։ <Զրոյացումը>, Պապյանի գնահատմամբ, Պուտինի դեպքում մի փոքր տարօրինակ է թվում։ Ընդ որում՝ սեփական հերթական վերարտադրման նպատակով Սահմանադրությունը չփոխելու իր բազմաթիվ խոստումներից հրաժարվելու փաստը միանգամայն տեղավորվում է վերլուծաբանի վերոհիշյալ տրամաբանության շրջանակներում։
<Ամեն դեպքում ես այդ նախադեպը չեմ գնահատում որպես դրական՝ առաջին հերթին հենց Ռուսաստանի համար, աենից առաջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև գլոբալ դիմակայության խորացման պատճառով։ Եվ դա՝ այդ դիմակայության շարունակական ուժեղացման և խորացման պայմաններում>, - ամփոփել Պապյանը :