Արմինֆո. Մինչ Հայաստանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ արտակարգ դրություն մտցնելը, <ԱՐՄԵՆԱԼ> գործարանի ղեկավարությունը լուրջ մտահոգություն է ցուցաբերել անձնակազմի առողջական վիճակի նկատմամբ, մշակել է մի շարք կանխարգելիչ լուրջ միջոցառումներ և պարտավորեցրել բոլոր աշխատողներին խստորեն կատարել դրանք:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են <ԱՐՄԵՆԱԼ>-ի մամուլի ծառայությունում, ձեռնարկության ողջ տարածքում փակցված են պաստառներ, որոնք կոչ են անում խուսափել ձեռքսեղմումից: Պահպանության ծառայությունն աշխատանքային հերթափոխին դիմավորում է բժշկական դիմակներով, հիգիենիկ ձեռնոցներով և հետևում, որ բոլորը ժամանակավոր բուժկետում բուժքրոջ հսկողության ներքո ջերմաչափում կատարեն:
Ստենդերի վրա, կաբինետներում և դռների վրա հայերեն և ռուսերեն լեզուներով պաստառները պարզաբանում են նախազգուշական հակավիրուսային նորմերի պահպանման կանոնները: Արտադրական, վարչական և կենցաղային մասնաշենքերում ամեն օր կատարվում է ախտահանում, իսկ պատերին տեղադրված են անտիսեպտիկ հեղուկով դիսպենսերներ։
Գործարանային ճաշարանում ողջ սպասքը օպերատիվ կերպով փոխարինվել է մեկանգամյա ափսեներով, լանչ-բոքսերով, ինչպես նաև պատառաքաղով և գդալով: Բացի թվարկածից, գլխավոր տնօրենի կարգադրությամբ ներդրվել են ևս մի շարք կանխարգելիչ միջոցոցներ: Դրանց թվում է՝ անցումը 20 րոպե միջակայքով աշխատանքային ժամանակացույցի՝ մուտքի մոտ անձնակազմի կուտակումից խուսափելու նպատակով: Տրանսպորտային դարպասներն ապահովված են անտիսեպտիկներով, ջերմաչափերով և մուտք գործող տրանսպորտային միջոցների՝ հատկապես օտարերկրյա բեռնատարների անիվների մշակման հարմարանքներով:
Արդեն իսկ սահմանված և սպասվող լրացուցիչ միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է շտաբը, որը գլխավորում է <ԱՐՄԵՆԱԼ> - ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը: