Արմինֆո. Ապրիլյան պատերազմի համար պատասխանատուները չեն կարող, բարոյական իրավունք չունեն հավակնել ոչ միայն Արցախի նախագահի պաշտոնին, այլև՝ նույնիսկ պատգամավորական մանդատին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անվտանգության ոլորտի արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը։
<Նրանց թվում են 2016 թ. ապրիլին Արցախում երկրորդ և երրորդ պաշտոնները զբաղեցրած Արայիկ Հարությունյանը և Աշոտ Ղուլյանը։ Մինչ նախագահի պաշտոնին հավակնելը, նրանք պետք է պատասխան տան ժողովրդի առջև ապրիլի հետևանքների համար ՝ 100 - ից ավելի զինծառայողներ ու քաղաքացիական անձինք, կորցրած տարածքներ>, - նշել է նա ։
Արզումանյանի գնահատմամբ ՝ փոքր, պատերազմող երկրում 12 տարվա ընթացքում միլիոնատեր դառնալ հնարավոր է բացառապես ազգային հարստության թալանի միջոցով։ Այս առումով հենց այդ ժամանակահատվածում Արցախի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Արայիկ Հարությունյանը պետք է, նախևառաջ, ժողովրդին բացատրի, թե ինչպես է նա դարձել միլիոնատեր, իսկ հետո արդեն հավակնի հանրապետության ղեկավարի պաշտոնին։
Մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների հիմնական մրցակիցներն են նախկին պետնախարար, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը ՝ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը ։ Հարությունյանին աջակցում են Արցախի գործող իշխանությունները, Մայիլյանին ՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ևս մի քանի քաղաքական ուժեր ։ Ընդհանուր առմամբ Արցախի ԿԸՀ-ում գրանցվել է նախագահի 12 թեկնածու ։
Նման իրողությունների լույսի ներքո փորձագետը մտահոգված է արցախցիների մի մասի կողմից տեղի օլիգարխիայի՝ Արցախում իշխելը շարունակելու իրավունքների պաշտպանության փաստով: Նրա գնահատմամբ ՝ նման մարդիկ համառորեն չեն ցանկանում գիտակցել, որ թափված արյան համար պետք է պատասխան տալ ։ Այդ մարդիկ չեն գիտակցում, որ նման թեկնածուների կողքին կանգնելով՝ նրանց հանցակիցն են դառնում:
<Եվ եթե ես ինչ-որ տեղ կարող եմ բացատրել այն երիտասարդների պահվածքը, ովքեր չգիտեն, թե ինչ են անում, ապա բավական հիասթափված եմ նրանց պահվածքից, ովքեր 50-նն անց են: Իսկ չէ որ նրանք ունեն երեխաներ, թոռներ, և նրանք հաստատ գիտեն, որ իրենց ընտրության համար պատասխան են տալու իրենց սերունդների ճակատագրերով>,- ամփոփել է Արզումանյանը: