Արմինֆո.Մարտի 16-ին՝ Ժամը 10։00 դրությամբ, ձյան տեսքով տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, մարտի 16-ին՝ 00։00-ից սկսած, արդեն ուժի մեջ է մտել վրաց-ռուսական սահմանը ժամանակավորապես փակելու և քաղաքացիների տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ որոշումը։Հիշեցնենք, որ այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։