Արմինֆո.ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կոչ է անում բոլոր գործառնություններն իրականացնել Tell-Cell, Easy Pay, iDram, MobiDram վճարային տերմինալների միջոցով և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով ծառայության ստորաբաժանումներ այցելելուց: Այս մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
Կատարողական վարույթների շրջանակներում վճարումները կարող են իրականացվել նաև E-payments և ArCa վճարային համակարգերի միջոցով:
"Հարկադիր կատարման ծառայություն այցելելու անհրաժեշտության դեպքում խնդրում ենք պահպանել Առողջապահության նախարարության կողմից առաջարկված բոլոր կանխարգելիչ միջոցները", - ասված է հաղորդագրության մեջ:
Հարցերի դեպքում կարելի է զանգահարել Ծառայության թեժ գծին 060-570-435 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 դեպք։ Այս կապակցությամբ մինչեւ մարտի 23-ը դադարեցվել են պարապմունքները երկրի կրթական հաստատություններում: