Արմինֆո.Մշակութային հաստատությունների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է: Այդ մասին ասվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
ՙՀաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։
Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ՚, - գրել է նախարարը։