Արմինֆո. Հայաստանում բժշկական դիմակների պաշարները կազմում են մոտ 1 մլն հատ ։ Այդ մասին տեղեկացնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ։
"ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է հանրապետության խոշոր դեղատների, ինչպես նաև արտադրողների և ներկրող ընկերությունների հետ և պարբերաբար իրականացնում է բժշկական դիմակների և հակամանրէային ախտահանիչների պաշարների և գների մոնիթորինգի աշխատանքներ: Այս պահին, ընդհանուր առմամբ, հանրապետությունում, հակաբակտերիալ ախտահանող նյութերի ամենօրյա արտադրությունը կազմում է մոտ 6-7 տոննա։ Տեղեկացնում ենք նաև, որ արտադրողների հակաբակտերիալ ախտահանիչների մեծածախ գները չեն բարձրացել:
Ինչ վերաբերում է բժշկական դիմակներին, ապա, ըստ տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տվյալների, հանրապետությունում հաշվվում է մոտ 1 մլն հատ", - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 դեպք, սակայն միայն մեկ հիվանդի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել: