Արմինֆո.Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակում է աճել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, մարտի 14-ի, ժամը 12:00 դրությամբ իրականացվել է ևս 38 հետազոտություն, որից 36-ի արդյունքը` բացասական, իսկ 2-ինը` դրական:
ՙԴրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ է առկա թոքաբորբ: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում՝
Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)
Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ
Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով՚, - ասվում է հաղորդագրությունում: