Արմինֆո. Արդեն ավանդական դարձած «Ոչխարների խուզման փառատոնը» այս տարի անց է կացվելու հունիսի 6-ին՝ շաբաթ օրը, նույն վայրում՝ Սյունիքի մարզի, Տաթև համայնքի Խոտ բնակավայրում:
Այս տարի ևս անց է կացվելու խուզի մրցույթ, ցուցահանդես-տոնավաճառ, համերգային ծրագիր, իսկ արտերկրից ժամանած վարպետը կցուցադրի ոչխարների խուզման իրենց ավանդական մոտեցումները: Միջոցառման կազմակերպիչները խոստանում են համեղ ուտեստներ, խաղեր, մրցույթներ և բարձր տրամադրությունը:
Փառատոնի կազմակերպիչն է՝ Հայաստանի ռազմավարական զարգացման գործակալությունը: