Արմինֆո. Համբուրգի աղջիկների երգչախումբը (Mädchenchor Hamburg) գալիս է Հայաստան:
Ինչպես հայտնում է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը, մարտի 5-ին՝ ժամը 17-ին, երգչախումբը Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում իր առաջին համատեղ ելույթը կունենա Վանաձորի կամերային երգչախմբի հետ: Երկրորդ համերգը կկայանա շաբաթ օրը՝ մարտի 7-ին, ժամը 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որտեղ երգչախումբը Կոմիտասի փառատոնի շրջանակում հանդես կգա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ: