Արմինֆո.Արդարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական:
<Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աննա Վարդապետյանին նշանակել վարչապետի օգնական>,- նշվում է կառավարության ղեկավարի որոշման մեջ: