Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկում է ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում: ՀՀ վարչապետի հետ քննարկվել է առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես կգործադրվեն առավելագույն միջոցները։
Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է ամենակարևորը խուճապի չմատնվել, հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես նաև պահպանել վիրուսի կախարգելման կանոններին: Երեկ ու այսօր Թաթոյանը խոսել է ինչպես Առողջապահության նախարարի, այնպես էլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ: Նշվում է, որ շատ կարևոր է հետևել պաշտոնական աղբյուրներին, հիմք ընդունել միայն պատասխանատու մարմիններից եկող տեղեկությունները, վստահել մասնագետներին։ <Պետական մարմիններն էլ պետք է հնարավորինս մանրամասն ու հաճախ տրամադրեն հանրությանը տեղեկություններ. լավ է, որ այդպիսի մոտեցում կա։ Պետք է դա հատկապես անել ամենալայն սփռում ունեցող լրատվամիջոցներով ու մարդկանց համար մատչելի եղանակներով։ Ինքս ունեմ համոզմունք, որ մեր պատասխանատու մարմինները չունեն մտադրություն որևէ տեղեկություն թաքցնելու հանրությունից ու դա լավ է։ Անհրաժեշտ է ապատեղեկատվությունը հերքել միանգամից և բացառել դրա զարգացումը։ Չի կարելի խուճապի մատնվել և պետք է հետևել կորոնավիրուսի կանխարգելման կանոններին: Բոլոր հարցերը նաև իմ անմիջական ուշադրության կենտրոնում՝ են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար>,- ընդգծվում է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ: