Արմինֆո. Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցները շեշտել են երկկողմ հարաբերությունների պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք կարևորել են քաղաքական երկխոսության, այդ թվում բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն ուղենշել են հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը՝ այդ թվում միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, գիտամշակութային բնագավառում համագործակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լա0յն հնարավորությունների օգտագործման միջոցով։