Արմինֆո.Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ի քվեարկության ժամանակ միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Սիրիացի խորհրդարանականների օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի կողմից ներկայացված՝ Օսմանյան կայսրությունում հայերի և Սիրիայում բնակվող այլ ժողովուրդների ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի նախագծի քննարկումը:
Այսպիսով՝սիրիական խորհրդարանը միացավ աշխարհի ավելի քան 30 խորհրդարաններին, որոնք Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևեր ընդունեցին։