Արմինֆո. 2020 թվականին մեր բանակում 12 զինվոր է զոհվել։ Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից։ Չպարզված հանգամանքներ են նշվում նախարարության հաղորդագրություններում, հայտարարել է <Հետաքննող լրագրողներ> կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը:
<Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարները լուռ են, նախագահը լուռ է, Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները լուռ են, վարչապետը խոսում է, բայց այս թեմայով լուռ է։ Հիմա ազգովի ինչ ենք քննարկո՞ւմ, Սահմանադրական դատարանի 7 դատավորներին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն։ Իսկ դա հաստատ մի զինվորի կյանքի չափ արժեք չունի>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բաղդասարյանը: