Արմինֆո. Հայաստանի իշխանության տարբեր ճյուղերի միջև ընթացող պայքարի համատեքստում պետք է հատուկ ուշադրություն դարձնել երկու պահի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
"Առաջինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ոճն է։ Արտաքին քաղաքականության մեջ նրա պրագմատիզմը բոլոր գործընկերների հետ հարաբերություններում արդեն բավականաչափ լուսաբանվել է։ Սակայն ներքաղաքական գործընթացներում շատերը մինչև հիմա վարչապետին ընկալում են որպես 2018-ի ապրիլի հեղափոխական մեթոդների շարունակող։ Մինչդեռ, Փաշինյանը հստակ ցույց է տալիս, որ հեղափոխական մեթոդներն իր համար ինքնանպատակ չեն։ Նրա համար ոչինչ չարժեր կիրառել այդ մեթոդները նախկին խորհրդարանը և, նույնիսկ, դեռ գործող ՍԴ- ն հեռացնելու նպատակով՝ "ժողովրդական ցասումից" խուսափելու համար և այլն", - նշել է նա։
Սակայն Փաշինյանը, ըստ Մարկեդոնովի, նախընտրում է ներքաղաքական ասպարեզ աշխատել պոպուլիզմի և լեգալիզմի խառնուրդի գործարկման միջոցով։ Վերջինը դրսևորվում է ուժի դիրքերից բանակցություններում։ Հայաստանի վարչապետի մեթոդաբանությունը, վերլուծաբանի գնահատմամբ, դրսևորվում է 2015 թվականի Սերժ Սարգսյանի կողմից Հրայր Թովմասյանի մեծ մասնակցությամբ ընդունված Սահմանադրությունը չեղյալ հայտարարելու հարցում որևէ շտապողականության բացակայության մեջ։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը քաջ գիտակցում է ՍԴ-ի հարցում կտուկ գործելու անհնարինությունը, ինչը կհանգեցնի իրավական վակուումի և տարբեր "ակտիվիստների" կողմից իշխանության մասնավորեցման, որը կուղեկցվի պետականության ոչնչացման սպառնալիքով։ Հենց այդ պատճառով էլ վարչապետը ՍԴ-ի կազմը փոխելու անհրաժեշտությունը հասցրել է հանրաքվեի՝ խուսափելով անցանկալի ընդդիմախոսներին այնտեղից դուրս բերելով դրա լուծումից։
Ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացվի։ Քաղաքացիները պետք է պատասխանեն ՍԴ նախագահի և դատավորների մեծ մասի լիազորությունները պահպանելու կամ դադարեցնելու մասին հարցին, որոնք պաշտոններն ստանձնել են դեռևս նախկին իշխանության օրոք։
Եվ, իհարկե, նրա գնահատմամբ, պետք է հիշել, որ "թավշյա հեղափոխությունը" չի չեղարկել "հին ռեժիմի" սահմանադրությունը։ Ավելին, Փաշինյանը երկու անգամ հաստատվել է վարչապետի պաշտոնում, իսկ "Իմ քայլը" խորհրդարանական մեծամասնությունը ստացել է հենց այդ սահմանադրության հոդվածների համաձայն։ Իսկ խորհրդարանն, իր հերթին, առաջ մղեց հերթական սահմանադրական բարեփոխումը։
"Եվ ինչ էլ որ խոսեն "ուղիղ ժողովրդավարության" և "ժողովրդի իշխանության" մասին, հնարավոր չէ Սահմանադրական դատարանի ղեկավարի ընտրություն հայտարարել բարձրագույն օրենսդիր իշխանության նմանությամբ։ Եվ հենց ապրիլյան հանրաքվեն, հաջողության դեպքում, կավարտի նոր գործադիր եւ հին դատական իշխանության երկամյա համակեցության շրջանը", - ամփոփել է Մարկեդոնովը։