Արմինֆո. Առողջապահության նախարարությունը շարունակվում է աշխատանքները նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակի կանխարգելման ուղղությամբ` ինչպես համակարգային, այնպես էլ Չինաստանից վերադարձած անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, իսկ այն անձինք, ովքեր ունեն թեթևակի ջերմություն, հոսպիտալացվում են, կազմակերպվում են բոլոր հետազոտությունները: Մինչ այսօր հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր, արդյունքները եղել են բացասական:
ՙԿրկին հիշեցնում և հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, խուճապի չմատնվել՝ հատկապես տուրք չտալ սոցիալական ցանցերով օգտատերերի կողմից տարածվող ապատեղեկատվությանը:
Չհիվանդանալու համար անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին.
եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին՚, - ասվում է հաղորդագրությունում: