Արմինֆո. Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերի նախաձեռնությամբ նախօրեին կայացել է հանդիպում, այսպես կոչված,<Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնքի>ղեկավար Թուրալ Գյանջալիեւի հետ:
Ինչպես հաղորդում է <Թուրան>- ը, Գյանջալիեւը դեսպանին տեղեկացրել է ադրբեջանական համայնքի հիմնական ցանկությունների եւ պահանջների մասին, մասնավորապես՝ իրենց հողեր վերադառնալու, խախտված իրավունքները վերականգնելու մասին՝ ներառյալ գույքային:
Դեսպան Լիտցենբերգերն ասել է, որ ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործունեությանը:
Այսպես կոչված, <Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնքում> կարծում են, որ դեսպանի կողմից Գյանջալիեւին ընդունելը վկայում է ԱՄՆ-ի կողմից <Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի> գործոնի ճանաչման մասին՝ հակառակ հայկական կողմի հայտարարությունների, որ միայն Ղարաբաղի հայերը կարող են հանդես գալ այդ տարածաշրջանի բնակչության անունից:
Հանդիպումը կայացել Է Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների պաշտոնական բանակցությունների նախաշեմին: