Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ տևել է 7 ժամ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել Է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան: "Կողմերն ու համանախագահները հանդես են գալիս բանակցությունների ակտիվացման և բանակցային օրակարգի բոլոր հարցերի շուրջ գործնական արդյունքների հասնելու օգտին", - նշել է Լ.Աբդուլաևան հրապարակման մեջ:
Նշենք, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները առանձին բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նախօրեին բանակցությունները մեկնարկել էին Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 14։00-ին և տևել են մինչև ուշ երեկո։