Արմինֆո.Առողջապահության նախարարությունը հերքում է Երեւանում հոսպիտալացված չինացի զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի առկայությունը: Այս մասին հայտնում է նախարարության ֆեյսբուքիյան էջը:
<Պաշտոնապես հերքում ենք վիրուսի առկայությունը պացիենտների մոտ: Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական աշխտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին, ռենտգենաբանական հետազոտության արդյունքում թոքաբորբ չի ախտորոշվել>,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր տեղեկություններ էր տարածվել, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի առկայության կասկածանքով: