Արմինֆո.Իրադրությունն առաջնագծում համեմատաբար կայուն է, հունվարի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ։
<Իրավիճակը համեմատաբար կայուն է՝ հրադադարի ռեժիմի ոչ մեծ խախտումներով: Եթե կրակոցներ լինում են, ապա՝ ոչ նպատակային>, - ընդգծել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։