Արմինֆո. Իրանցի գեներալ Քասեմ Սսուլեյմանիի վերացումը, իմ կարծիքով, նախազգուշացում էր ոչ միայն Իրանին, այլև Թուրքիային։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։
"Սուլեյմանիի սպանությունից ընդամենը երկու շաբաթ անց աշխարհի ուշադրությունը տեղափոխվել է Լիբիա։ Եվ մի շարք փորձագետներ իրանցի գեներալի սպանության մեջ նախազգուշացում են տեսել ոչ այնքան Թեհրանին, որքան "տաք գլուխներին"՝ աշխարհի այլ անկյուններում, մասնավորապես, Թուրքիայում, որը տարածաշրջանի և աշխարհի համար դարձել է գլխացավի մշտական աղբյուր։ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հիմնական խնդիրներն այսօր առնչվում են ոչ թե Իրանին, այլ Թուրքիային", - նշել է նա։
Վերլուծաբանը ենթադրում է, որ հունվարի 3-ին Սուլեյմանիի սպանության քաղաքական իմաստը Ճիշտ է ընկալվել Անկարայում։ Դրա վկայությունն է նա համարում այն հանգամանքը, որ իրանցի գեներալի սպանությունից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվեց կյանքի կոչել ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարությանն աջակցելու նպատակով զորք ուղարկելու որոշումը, որը Թուրքիայի խորհրդարանը կայացրել էր հունվարի 2-ին։
Սարգսյանը հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանի այս որոշումը պատճառ էր դարձել Էրդողանին ուղղված Դոնալդ Թրամփի՝ Լիբիա ներխուժելուց ձեռնպահ մնալու կոչի համար։ ԵՄ-ն մտահոգություն էր հայտնել, Անկարայի որոշումը միաժամանակ դատապարտվել է Հունաստանի, Իսրայելի եւ Կիպրոսի կողմից:
Այսպիսով, Լիբիայում ներքին հակասություններին միջամտելու եւ Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարությանը աջակցելու Թուրքիայի որոշման համար ժամանակն, ըստ վերլուծաբանի, ընտրվել է ոչ ամենահաջողը: Եվ արդեն հունվարի 3-ին գեներալ Սուլեյմանիի ցուցադրական սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ոչ մեկին թույլ չի տա տարածաշրջանում ինքնակամ գործողություններ իրականացնել։ Իսկ հունվարի 8-ին Թուրքիա էր մեկնել Ռուսաստանի նախագահ Պուտինը, որտեղ նույն օրը հանդես էր եկել Էրդողանի հետ համատեղ հայտարարությամբ՝ Լիբիայում հունվարի 12-ին հրադադար հայտարարելու նախաձեռնությամբ։ Դրանից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ Թուրքիայի նախագահը հրաժարվել է Լիբիայում իր ծրագրերից։
Ըստ ՌԱՀՀԿ-ի տնօրենի՝ այդպիսով, արդեն երկրորդ անգամ Թուրքիայի ոտնձգությունները սանձելու համար ստիպված էր որոշումներ կայացնել Վլադիմիր Պուտինը։ Եվ այդ որոշմանն Էրդողանի հանկարծակի հնազանդության մեջ, նրա կարծիքով, ոչ մի տարօրինակ բան չկա։ Էրդողանը, պարզապես, հասկացել է, որ երկրորդ նախազգուշացում, պարզապես, չի լինելու։ Իսկ Պուտինի համար այդ պայմանավորվածությունները ճանապարհ բացեցին դեպի նոր դիվանագիտական հաջողություններ. արդեն հունվարի 13-ին ներլիբիական դիմակայության կողմերն ու Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում էին՝ հրադադարի շուրջ համաձայնագիր ստորագրելու նպատակով։
"Եվ, չնայած Լիբիայի Ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարը հրաժարվեց Մոսկվայում համաձայնագիր ստորագրել, բանակցությունները շարունակվել են հունվարի 19-ին Բեռլինում, ի դեպ, նույնպես, ապարդյուն։ Սակայն Լիբիայի ներսում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ նման միջազգային հետաքրքրության փաստն ինքնին խոսում է այն մասին, որ հենց Լիբիայում է այսօր միահյուսվել գերտերությունների և դիմակայության ներքին դերակատարների շահերը՝ հակասությունների միասնական թնջուկի մեջ։
Այս լույսի ներքո՝ կարելի է ենթադրել, որ Անկարայում ակնհայտորեն մինչև վերջ չէին հաշվարկել, ինչի վրա են փորձել են մահակ ճոճել", - ամփոփել է վերլուծաբանը։