Արմինֆո.Հայաստանը և Չինաստանը էլ ավելի մոտ դարձան: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իրի էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: ՙԵրեկ (հունվարի 19-ին) ուժի մեջ մտավ «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:
Սա նշանակում է, որ ՀՀ ու ՉԺՀ քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրի (վիզա) պահանջից՝ երկրի տարածք մուտք գործելու ամսաթվից մինչև 90 օր ժամկետով՚, - գրել է փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովը վավերացրել է վիզային ռեժիմի վերացման մասին հայ-չինական միջկառավարական համաձայնագիրը։
Ինչպես իր ելույթում նշել էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, 2019 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել Չինաստանի 14500 քաղաքացի: 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին այցելել է Չինաստանի 8430 քաղաքացի, իսկ Հայաստանից Չինաստան է մեկնել 8450 մարդ: Երկու պետությունների միջեւ մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացումը կհանգեցնի Չինաստանից զբոսաշրջային հոսքի էլ ավելի մեծ աճի, կմեծացնի երկու պետությունների գործարարների միջեւ շփումների հնարավորությունները, կաշխուժացնի երկկողմ առեւտրատնտեսական կապերը: Ինչպես նշել էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, եթե վիզային սահմանափակումների առկայության դեպքում զբոսաշրջային հոսքն աճում է ակտիվ տեմպերով, ապա դրանց վերացման դեպքում կարելի է ակնկալել իսկական բում:
Համաձայնագիրը, ինչպես նշել էր փոխնախարարը, 2019 թվականի մայիսի 26 - ին ստորագրված փաստաթղթի նպատակն է խթանել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ դյուրացնել երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցերը: Համաձայնագիրը նախատեսում է, որ երկիր մուտք գործելիս կամ տարանցման ժամանակ սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիները կազատվեն վիզա ստանալու անհրաժեշտությունից մինչեւ կես տարվա ընթացքում մինչեւ 90 օր մնալու երկրում գտնվելու ժամանակ: Եթե երկու երկրների քաղաքացիները ծրագրում են մնալ ուսման կամ աշխատանքի համար, ապա պետք է դիմեն վիզա ստանալու համար։