Արմինֆո. Հունվարի 17-ի առավոտյան մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը "Իմ քայլը" խմբակցության անդամների հետ:
Հանդիպումը տեղի է ունենում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության գրասենյակում։ Կուսակցության գրասենյակ գնալու ճանապարհին վարչապետը ձնագնդի է սարքել եւ կատակով նետել լրագրողների ուղղությամբ։
Մինչդեռ, Փաշինյանը չի բացահայտել, թե հատկապես ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ժամանակ՝ սահմանափակվելով "ինչպես միշտ" արտահայտությամբ։