Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը տևում է 25 տարի է, և այդ տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ձևավորվել են տարբեր մոտեցումներ և առաջարկություններ։
Այս մասին հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա նշել է, որ բանակցությունների սեղանին փաստաթղթի բացակայությունը չի նշանակում, որ բանակցությունները զրոյից են ընթանում։ Նախարարը նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունավետ և միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է ։
Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք մոտ ապագայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում, Մնացականյանն ասել է. <Մենք երբեք չենք խուսափել բանակցություններից, մենք ակտիվորեն մասնակցում ենք դրանց: Անցած տարին, ինչպես գիտեք, այս առումով բավականին ակտիվ էր, քանի որ տեղի ունեցան մի շարք պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ ։ Գործընթացը շարունակվում է ։ Մենք հանդիպման մասին կհայտնենք միայն այն բանից հետո, երբ այն համաձայնեցվի կողմերի հետ>, - նշել է նախարարը ։