Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Twitter-ի իր էջում նա, մասնավորապես, նշել է. "Երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին իմ նախազգուշացումը կապված էր նաեւ այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ":
Արթուր Վանեցյանը, որը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին հրաժարական է տվել ՀՀ ԱԱԾ տնօրենիի պաշտոնից, ավելի ուշ մի քանի անգամ հայտարարել է, թե երկրի անվտանգությանը սպառնացող մի շարք գործոններ կան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, քննադատել է Վյանեցյանի այդ հայտարարությունը, ընդգծելով, մասնավորապես, որ ԱԱԾ նախկին ղեկավարի խոսքերը խախտում են սպայի կոդեքսը, քանի որ նա, լինելով ԱԱԾ նախկին տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն գլխավոր հրամանատարի դեմ, և սպայի պատվի հանդեպ ավելի անհարգալից վերաբերմունք լինել չի կարող: Վարչապետը նաև նշել է, որ այս արարքը կարելի է որակել որպես ուսադիրներն աղբարկղ նետել։
Մինչդեռ, Հայաստանի սահմանադրական դատարանում, իրոք, կրքերը բորբոքվումեն։ Գործող կառավարությունը դիտարկում է Սահմանադրական դատարանի գործող կազմի լուծարման տարբերակը, նշելով, որ այդ կառույցը վերջին շրջանում գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Սահմանադրական դատարանի դատավորները իշխանությունների այս դիրքորոշումը չեն կիսում և չեն ուզում հրաժարական տալ։