Արմինֆո. Վարդան Մելքոնյանն ազատվել է Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի նախագահի պաշտոնից: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունվարի 10 - ին: Ըստ ՀՀ կառավարության կայքի՝ վարչապետի որոշումը ստորագրվել է "Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա:
Կոմիտեի ղեկավարի պաշտոնանկության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Նա վարչապետի որոշմամբ կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր անցյալ տարվա մարտին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ինեսա Գաբայանին։
Վերջինս աշխատանքից ազատվել էր, ըստ հայկական ԶԼՄ-ների, իրեն և իր բոլոր աշխատակիցներին ամսական աշխատավարձի 150 տոկոսի չափով պարգևավճարներ տալու համար։ Ջրային տնտեսության ոլորտում իրավիճակը մշտապես առաջացրել է Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, որը բազմիցս ընդգծել է կոռուպցիոն ռիսկերի բարձր մակարդակը ոլորտում։