Արմինֆո. Իրանա-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը սկսում է նվազել, հունվարի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով ՝ իրավիճակը գնում է դեպի դեէսկալացիա, եւ կան բոլոր նախադրյալները, որ այն, ի վերջո, կկայունանա: <Հայաստանի իշխանությունները մշտապես հետեւում են Իրանում տեղի ունեցող իրադարձություններին եւ հույս ունեն, որ առաջիկայում լարվածության նոր փուլ չի լինի, բայց վատագույնին պատրաստ լինել միշտ պետք է>, - ընդգծել է Գրիգորյանը:
Նա նշել է, որ պետության տնտեսական անվտանգությունը նույնպես հուսալիորեն պաշտպանված է։ Սիրիական և իրանական ճգնաժամերի ժամանակ մշակվել են բնակչության տարհանման և պարենային մատակարարման պլաններ, այլընտրանքային տրանսպորտային երթուղիների կիրառման հնարավորություններ։ Այդ ժամանակահատվածում Հայաստանի ինստիտուցիոնալ հնարավորությունները զգալիորեն ամրապնդվեցին։ Անվտանգության խորհրդի քարտուղարը, հիշեցնելով 2019 թվականի տնտեսական լուրջ ձեռքբերումների մասին, ընթացիկ տարում դրանց զարգացման համզմունք է հայտնել: