Արմինֆո. Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայություն օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ՙԻրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ուրախալի չեն, այլ՝ խիստ մտահոգիչ։
Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայակն նորմայից 3-5 աստիճանով։
Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում՚, - գրել է Սուրենյանը։