Արմինֆո. Թեհրանում կործանված ուկրաինական օդանավում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Այդ մասին Արմինֆո գործակալությանը հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ 180 ուղեւորների տեղափոխող ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ՝ "տեխնիկական խնդիրների" պատճառով, հաղորդում է Tasnim գործակալությունը: Պատահարի մասին տեղեկությունը հաստատել է օդանավակայանի ղեկավարը. նա հայտարարել է, որ ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո: Reuters գործակալության տվյալներով՝ կործանվել է Boeing 737 օդանավ։
Flightradar կայքի տվյալների համաձայն, ինքնաթիռն իրականացնում էր PS 752 Թեհրան-Կիեւ չվերթը։ Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան: Boeing 737-ը պատկանել է "Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին"։