Արմինֆո. Դեկտեմբերի 26-ին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է TV5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Թավադյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 24-ին Երեւանում։ Նա կասկածվում է 2008 թվականի մարտի 1-ի գործով ցուցմունքները փոխելու նպատակով վկային կաշառելու փորձի համար։ Ավելի վաղ ոստիկանությունը հրապարակել էր տեսագրություն, որի համաձայն, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից մեկը վկային առաջարկել է փոխել ցուցմունքները՝ փողի եւ լավ պաշտոնի դիմաց: