Արմինֆո. ՙՆախկինների՚ կողմից իրենց պատկանող լրատվամիջոցների ակտիվ օգտագործումը գործող իշխանությունների դեմ քարոզչության մեջ, գործնականում, նրանց ժողովրդականությունը չի ավելացնում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ազգային ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։
Ըստ վերլուծաբանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շրջապատի կողմից բարձրացվող աղմուկի հիմնական իմաստը, դրանում ներդրված ուղերձը մտավախությունն է քաղաքական դաշտում մրցակիցների հայտնվելու հնարավորության առնչությամբ: Վերջիններիս Սարգսյանը տեսնում է անբասիր հեղինակություն ունեցող երիտասարդ, գործունակ քաղաքական գործիչների կերպարում, որոնք կարող են մրցակից դառնալ գործող իշխանություններին, էլ չենք խոսում նախկին աութսայդերների մասին։ Վերլուծաբանը համոզված է, որ նման ուժերի ի հայտ գալը կդառնա նախկին իշխանության դագաղի վերջին մեխը։
"Գործերի նման վիճակի պատճառը նախկին իշխանության ներկայացուցիչների ճամբարում օրիգինալ, նոր գաղափարների, "Իմ քայլը" դաշինքի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի իմաստի իսպառ բացակայությունն է: Ոչ մի նոր բան, այս իմաստով, նրանք չեն կարող առաջարկել հասարակությանը։ Հենց այդ պատճառով էլ, պատկերավոր ասած, եթե մեկ ամսով փակենք Facebook-ը, "նախկիններին" անմիջապես կմոռանան, բառացիորեն, բոլորը", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին հանրապետականների եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների վերջին շրջանում ակտիվացած հայտարարությունները՝ վերլուծաբանը դրանք բնութագրել է որպես ներկա իրավիճակին համապատասխանող եւ առկա իրողությունները չարտացոլող: Նրա գնահատմամբ ՝ "նախկիններին" նման կոչեր հնչեցնելու դրդում է նրանց պահանջված չլինելը առկա քաղաքական գործընթացներում։
Ըստ Սարգսյանի դիտարկումների ՝ "նախկիններն" այսօր ապարդյուն փորձում են լրացնել քաղաքական դաշտում ստեղծված վակուումը։ Վերջինը պայմանավորված է նոր, նորմալ քաղաքական ուժերի ժամանակավոր բացակայությամբ, որոնց հետ իշխանությունը կարող էր բովանդակային երկխոսություն վարել։ Նրա կանխատեսմամբ՝ նման ուժերի հայտնվելուց հետո անմիջապես կհանդարտվի նաև նախկին իշխանության մնացորդների կողմից բարձրացվող դատարկ աղմուկը:
"Այս բոլոր մնացուկներն այսօր զբաղվում են մեկ բանով՝ փորձելով հասարակության մեջ բովանդակային քննարկումները փոխարինել շահարկումներով, ստով, իշխանության հասցեին մեղադրանքներով, խուճապային տրամադրություններով։ Թեման, որի շուրջ պտտվում է այս ամենը, ավանդաբար, Արցախն է, որին, ինչպես տեսնում ենք, ավելացան "արտահերթ ընտրությունները"։ Նպատակն է կանխել իրենցից անկախ բանավեճի իրական օրակարգի ձևավորումը", - ընդգծել է վերլուծաբանը։
Արմինֆո. "Կուսակցությունների մասին" օրենքի փոփոխությունները կոչված են վերացնելու Հայաստանի կուսակցական կյանքում վերջին տասնամյակներին տեղ գտած երեւույթները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։
Արմինֆո. Այսօրվա Հայաստանում նոր կուսակցություն կարող են հիմնել միայն կոռուպցիոներները՝ գողացած փողերով։ Ցանկացած այլ մարդ, նույնիսկ, մարդկանց խմբեր եւ համայնքներ, չեն կարող դա անել: Թույլ չեն տալիս "Կուսակցությունների մասին օրենքով նախատեսված կուսակցությունների ֆինանսավորման պայմանները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։
Արմինֆո. Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք ակնկալում են իշխանության ավտորիտար ուղղահայաց կառուցել։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։
Արմինֆո. Այսօր իշխանափոխությունից հետո Հայաստանին ողջունում են, գործնականում, ողջ աշխարհում, ընթանում են արտաքին քաղաքական գործընթացներ, արվում են նոր առաջարկներ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: