Արմինֆո. Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են անցկացվել միայն աշխարհաքաղաքական ֆորսմաժորի կամ հենց Նիկոլ Փաշինյանի ցանկության արդյունքում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Մեկնաբանելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին հանրապետականների եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների վերջին շրջանում ակտիվացող հայտարարությունները' քաղաքական գործիչը հայտարարել է, որ դա, սկզբունքորեն, առաջին հերթին բխում է գործող իշխանության շահերից:
"Համոզված եմ, որ նման ընտրությունների արդյունքում "Իմ քայլը" կրկին մեծամասնություն կստանա խորհրդարանում, իսկ Փաշինյանը՝ վարչապետություն։ Այն տարբերությամբ միայն, որ նոր խորհրդարանն ու կառավարությունն ավելի պրոֆեսիոնալ կլինեն։ Այս լույսի ներքո՝ բնավ չեմ բացառում, որ իր վարչապետության վերջին տարում Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների։ Սակայն միայն Սահմանադրության բարեփոխման արդյունքում կիսանախագահական կառավարման համակարգի վերադառնալուց հետո", - կանխատեսում է Սարգսյանը։ Նրա գնահատմամբ, չնայած իր թերություններին, "Իմ քայլը" շարունակում է վայելել հասարակության վստահությունը, որը վստահ է սեփական ընտրության ճիշտ լինելուն, ինչը շատ լավ արդյունք է երկրում՝ ընդհանուր ներքին մթնոլորտի տեսանկյունից: Քանի որ, եթե հասարակությունը հանգի հակառակ տեսակետին, ըստ Սարգսյանի, աղետալի հետևանքներ կլինեն. բազմամյա իրավիճակի վերադարձ, երբ Հայաստանի քաղաքացիները փոփոխությունները համարում էին անհնար, իսկ բոլոր քաղաքական գործիչներին՝ հավասարապես վատ։
"Հայաստանի իշխանությունում փոխվել են մարդիկ են, բայց ոչ կառավարման համակարգերը։ Սերժ Սարգսյանին փոխարինելու է եկել Նիկոլ Փաշինյանը՝ Նորմոտեցումներ և գաղափարներ ունեցող մարդ, որը, սակայն, աշխատում է կառավարման նույն համակարգով և մեխանիզմներով, ինչպես Սարգսյանը։
Այդպիսով, օգտագործելով հին մեխանիզմներ, գործող իշխանությունները նմանվում են նախորդներին։ Հենց դրա դեմ մենք պետք է պայքարենք։ Հենց այդ երևույթի դեմ պետք է ուղղված լինի մեր քննադատությունը իշխանության հասցեին", - ամփոփել է քաղաքական գործիչը։