Արմինֆո.Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իվան Կուլեբային ազատել է Ղազախստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից եւ նշանակել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան:
Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի ղեկավարի պաշտոնական կայքում, համապատասխան հրամանագրերը նախագահը ստորագրել է դեկտեմբերի 24-ին:
Իվան Կուլեբան նշանակվել էր Ղազախստանի դեսպան 2018 թվականի մայիսի 17-ին ։
1997-2000թթ. եղել է Եգիպտոսում Ուկրաինայի դեսպանը։ 2003-2004 թվականներին զբաղեցրել Է Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2004-2009թթ. եղել է Չեխիայում Ուկրաինայի դեսպանը։