Արմինֆո.Հայաստանը 54-րդ տեղն է զբաղեցրել ՙՄարդու ազատության ինդեքս 2019՚-ում:
Առաջին տասնյակում տեղ են գտել Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Հոնկոնգը, Կանադան, Ավստրալիան, Դանիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Գերմանիան եւ Իռլանդիան: Վարկանշային աղյուսակը եզրափակում են Եմենը (160-րդ տեղ), Վենեսուելան (161-րդ տեղ) եւ Սիրիան (162-րդ տեղ): Վրաստանը 41- րդ տեղում է, Ադրբեջանը՝ 121-րդ, իսկ Թուրքիան՝ 122-րդ տեղում։
Ինդեքսը կազմվել է Կատոնի ինստիտուտի (Վաշինգտոն, ԱՄՆ), Ֆրեյզերի ինստիտուտի (Վանկուվեր, Կանադա) եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի Լիբերալ ինստիտուտի (Պոտսդամ, Գերմանիա) համագործակցությամբ: Այն հիմնված է այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, անվտանգությունը, օրենսդրական համակարգը, անձնական, քաղաքացիական եւ տնտեսական ազատությունները։