Արմինֆո. Հայաստանում ատելության հիմքերը դրել է Ռոբերտ Քոչարյանը՝ բռնազավթելով քաղաքացիներին պատկանող իշխանությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
"Դրանում նրան ակտիվորեն աջակցում էին մշակույթի գործիչները, որոնք այսօր ստորագրել են նրան կալանքից ազատ արձակելու պահանջը։ Նրանք տարիներ շարունակ լռում էին՝ հետևելով իշխանության բռնազավթմանը, քաղաքացիների նկատմամբ բռնությանը, ընտրությունների արդյունքների կեղծմանը, խոշտանգումներին, որոնց ենթարկվում էին այն քաղաքացիները, ովքեր համարձակվում էին տեր կանգնել սեփական սահմանադրական իրավունքներին։ Վերջապես, բոլոր այդ գործիչները լռում էին 2008 թվի մարտի 1-ին, երբ իրենց համաքաղաքացիներին սպանում էին փողոցներում, նրանք լռում էին դրան հաջորդած ժամանակաշրջանում, երբ բանտերը լեփ-լեցուն էին քաղբանտարկյալներով", - նկատել նա։
Այս լույսի ներքո, ըստ Ջուլհակյանի, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի մասին իրենց կողմից խոսելն առնվազն անազնիվ է, քանի որ նրանք անձամբ նպաստել են Հայաստանում ատելության մթնոլորտի ձևավորմանը Քոչարյանի և նրա ռեժիմի կողմից: Պատգամավորի գնահատմամբ՝ այսօրվա Հայաստանում նման մթնոլորտ չկա, բայց այն փորձում են նմանակել դարձյալ Քոչարյանն ու իրեն շրջապատող մարգինալները, այդ թվում ՝ նման հայտարարություններով։
Ավելին, ըստ խորհրդարանականի, եթե իշխանության և քաղաքացիների միջև այսօր ինչ-որ տարաձայնություններ կան, ապա, առաջին հերթին, դրանք տարաձայնություններ են նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին և նրա սպասավորներին պատժելու մասով։ Մասնավորապես, քաղաքացիները կարծում են, որ գործող իշխանությունը նախորդների նկատմամբ չափազանց մեղմ, լիբերալ մոտեցում է ցուցաբերում, ինչին վերջիններս, պարզապես, արժանի չեն։
Հավելնք, որ Քոչարյանի կողմնակիցները ձեւավորել են "Ազատություն Քոչարյանին" նախաձեռնող խումբ, որը մտադիր է հասնել նրա ազատ արձակման: Նախաձեռնող խմբի համակարգող, ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ խումբը ստեղծվել է հասարակական եւ քաղաքական գործիչների հանրագրի հեղինակների հիմքի վրա՝ Քոչարյանին ազատ արձակելու կոչով: Նրա խոսքով, Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքի արդյունքում արդեն հավաքվել է Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների մոտ 60 հազար անվանական ստորագրություն:
Ջուլհակյանը կասկածի է ենթարկել Քոչարյանին ազատ արձակելու պահանջի 60 հազար ստորագրողների մասին տեղեկատվությունը։ Նրա խոսքով՝ իրական իրավիճակը ցույց է տալիս, որ Մշակույթի 60 գործիչներից առնվազն 3-ը հրաժարվել են Քոչարյանին վերագրվող աջակցությունից։ Նրա կարծիքով, դա խոսում է այն մասին, որ, ըստ բազմամյա սովորության, Քոչարյանի շրջապատը շարունակում է կեղծել ամեն ինչ։ Այս լույսի ներքո, ըստ Ջուլհակյանի, կարելի է պատկերացնել, թե 60 000 ստորագրողներից քանիսին է, ընդհանրապես, հայտնի, որ նրանք ինչ-որ բան են ստորագրել: