Արմինֆո. ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: "Սասնա ծռեր" համահայկական շարժման հաղորդման համաձայն, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով նաև 2018 թվականին ընդունված համաներման մասին օրենքը:
"Հիմնադիր խորհրդարանի" համակարգող Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ինչպես նաև ռազմավարական շենքեր գրավելու նպատակով կազմակերպված խմբի կազմում հրազեն ձեռք բերելու և տեղափոխելու համար։ 2018 թվականի մարտին նա դատապարտվել էր 10 տարի եւ 5 ամիս ազատազրկման։
"Սասնա ծռեր" կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը 2016 թվականի հունվարի 1-ին ձերբակալվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, իսկ 2017-ին դատապարտվել էր 2 տարի ազատազրկման: