Արմինֆո. ԵՊՀ բակում տեղի ունեցած քաշքշուկն ավարտվել է կրակոցներով:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, դեպքի մասին ահազանգը ոստիկանությունն է ստացել դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ի սահմաններում: Պարզվել է, որ կրակոցները հնչել են մի խումբ անձանց վիճաբանության ժամանակ: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 2 պարկուճ:
Վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզված է, նրանց անունները չեն հրապարակվում՝ ելնելով քննության շահերից: Փաստի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։