Արմինֆո.: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է բարերար Լեւոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից ։
Նախագահը կարևորել է ազգի նվիրյալ զավակների հիշատակի հավերժացումը ՝ արժանի համարելով Լևոն Հայրապետյանի մասնակցությունն Արցախի զարգացման և հզորացման գործում և ընդգծելով, որ նա ընդմիշտ կմնա արցախցիների հիշողության մեջ:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, Լեւոն Հայրապետյանի հարազատները, հասարակայնության ներկայացուցիչներ: