Արմինֆո. Շարքային Շ.Ս.Ա.-ն փախել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ենթակայության տակ գտնվող զորամաս տեղափոխելիս։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՙՇարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել: Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց:
Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի՚, - գրել է ՊՆ մամուլի խոսնակը: