Արմինֆո. Այսօր լուսադեմին Սերժ Սարգսյանի եղբորորդին ՝ Նարեկ Սարգսյանը, Հայաստան է արտահանձնվել Չեխիայից ։ Այդ տեղեկությունը հաստատում է ՀՀ ոստիկանությունը: Սարգսյանին տեղափոխել են "Երեւան-Կենտրոն" ՔԿՀ։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը Ինտերպոլի եւ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությամբ 2018 թվականի դեկտեմբերի 6 - ին Պրահայում հայտնաբերել էր միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին, որի մոտ եղել է Գվատեմալայի քաղաքացու՝ Ֆրանկլին Գոնսալեսի անունով կեղծ անձնագիր։ Այս տարվա դեկտեմբերի սկզբին Չեխիայի համապատասխան մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել ՀՀ Գլխավոր դատախազության միջնորդությունը ՝ Նարեկ Սարգսյանին հայաստանյան իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ:
Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, փոխադրելու կամ իրացնելու, ինչպես նաեւ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման, օգտագործման եւ իրացման համար: