Արմինֆո. Սամվել Հայրապետյանը և Ռոբերտ Բազիկյանը նշանակվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ: Համապատասխան հրամանագրերը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հրամանագրերը ստորագրվել են՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի:
Նշենք, որ ԱԱԾ տնօրենի նոր տեղակալների մասին կենսագրական տվյալներ դեռ չկան: 2019 թվականի սեպտեմբերին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո մինչ օրս այդ տեղը թափուր է մնում ։ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում է ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: