Արմինֆո. Կառավարությունը լրացուցիչ միջոցներ կհատկացնի 6 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ "ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին" օրենքում համապատասխան փոփոխությունները հավանության են արժանացել դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում:
Ինչպես հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, նախաձեռնությունն ուղղված է հանրապետությունում ծնելիության խթանմանը: Այսօրվա դրությամբ բազմազավակ 9 մայրեր պարգեւատրվել են "Ծնողական փառք" մեդալով: Այս ընտանիքներին խրախուսելու համար կառավարությունը նախատեսում է լրացուցիչ 4 մլն 320 հազար դրամ հատկացնել։ Ամսական վճարումների կարգը և չափը կորոշվի կառավարության որոշմամբ։