Արմինֆո. Beeline-ը հայտարարում է ռոումինգում նոր ինտերնետ փաթեթներ ծառայության մեկնարկի մասին: «Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» և «Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայությունները հասանելի են աշխարհի ավելի քան 65 երկրում՝ Եվրոպայի ամբողջ տարածքում, Եգիպտոսում, Թայլանդում, ԱՄՆ-ում և մի շարք երկրներում՝ բոլոր օպերատորների ցանցերում։
«Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» ծառայության արժեքն է 6000 դրամ, որի շրջանակում տրամադրվում է 1000 ՄԲ ինտերնետ՝ 1 ՄԲ-ի արժեքը փաթեթում 6 դրամ է: «Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայության արժեքն է 3500 դրամ, որի շրջանակում տրամադրվում է 500 ՄԲ Ինտերնետ, իսկ 1 ՄԲ-ի արժեքը փաթեթում 7 դրամ է: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, փաթեթների գործողության ժամկետն է 15 օր։ Ծառայությունը հասանելի է ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին։
«Մենք շարունակում ենք շահավետ սակագներ տրամադրել ռոումինգ մեկնող մեր բաժանորդներին՝ հնարավորինս հասանելի դարձնելով կապի ծառայություններն արտերկրում։ Վստահ եմ, որ ռոումինգում Beeline-ի նոր ինտերնետ փաթեթների շնորհիվ ձեր ճամփորդությունը կդառնա էլ ավելի հաճելի և հարմար, և դուք լիարժեք կկիսվեք ձեր ամանորյա տրամադրությամբ ձեր մտերիմների հետ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայությունն ակտիվացնելու համար կանխավճարային բաժանորդներին անհրաժեշտ է հավաքել 400# հրահանգը, իսկ հետվճարային բաժանորդներին՝ 410#։ «Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար կակտիվանա 401# հրահանգով, իսկ հետվճարային բաժանորդների համար 411# հրահանգով:
Հիշեցնենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել հաճախորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։