Արմինֆո. Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Միաժամանակ պետության նախկին ղեկավարի պաշտպանության կողմը հրաժարվել է նշել երաշխավորել ցանկացող անձանց անունները և պաշտոնները: Օրբելյանը հիշեցրել է, որ ավելի վաղ Քոչարյանի փաստաբանները դատավորին առաջարկել էին լրացուցիչ նիստ հրավիրել ՝ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար: Դատավոր Աննա Դանիբեկյանի զբաղվածության, ինչպես նաեւ արձակուրդ գնալու կապակցությամբ նախկին նախագահի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հաջորդ տարի ՝ հունվարի 9-ին:
Ռոբերտ Քոչարյանն անցնում է որպես մեղադրյալ 2008 թվականի մարտի 1-ի գործով։