Արմինֆո. Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը: