Արմինֆո. Առաջին անգամ Ադրբեջանում ավարների և լեզգիների լեզվի հետապնդման հարցը, ընդ որում՝ գրավոր կերպով, բարձրացրել են հայերը։ , <Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրողույթների և զեղծարարությունների լույսի ներքո> միջազգային գիտաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի պատմաբան Թիմուր Այթբերովը:
<Նրանք Եպիսկոպոսյան ամուսիններն էին, որոնք անցյալ դարի 50-ական թվականներին ԽՄԿԿ Կենտկոմի առաջ հարց էին բարձրացրել ՝ կապված Ադրբեջանում ավարների և լեզգիների լեզվի հետապնդման խնդրի հետ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Ստալինի կառավարման տարիներին նման հարց բարձրացնելու համար անհրաժեշտ էր մեծ խիզախություն և համարձակ միտք ունենալ։ Մենք Դաղստանում ադ մասին վերջերս ենք իմացել, և շնորհակալություն ենք հայտնում ձեր հայրենակիցներին>, - նշել է պատմաբանը։
Առաջին անգամ Կովկասի լեռնային ժողովուրդների ճակատագրի մասին, նրա խոսքով, մտածել է Մեսրոպ Մաշտոցը ՝ իր աշակերտների և հետևորդների հետ միասին, ով նրանց համար ստեղծել է գրերի համակարգ: Նրա գնահատմամբ, չնայած այդ համակարգը լայն տարածքում չի գտել՝ այդ ժողովուրդները պետք է շնորհակալ լինեն Մաշտոցին իրենց խնդիրներին ուշադրություն դարձնելու համար:
Դեկտեմբերի 6-7-ը Երևանում անցկացվող <Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրողույթների և զեղծարարությունների լույսի ներքո> միջազգային գիտաժողովում հանդես են գալիս գիտնականներ Հայաստանից, Իրանից և Ռուսաստանից: Ընդհանուր առմամբ, բացի Հայաստանի ներկայացուցիչներից, միջոցառմանը մասնակցում են ավելի քան 20 գիտնականներ եւ հասարակական գործիչներ արտերկրից, այդ թվում ՝ Կովկաս-Կասպիական տարածաշրջանի տեղաբնիկ բնակչության ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում բանախոսներն ու մասնակիցները քննարկում են տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների խնդիրները՝ միջազգային իրադրության, աշխարհաքաղաքական իրողությունների եւ մշակութային փոխակերպումների համատեքստում: